Personal Info

Donation Total: $10.00

Ներառական խաղահրապարակ Իջևանում

(ԼԵԳՈ հիմնադրամի աջակցությամբ՝ «Առաքելություն Արևելք» կազմակերպության գործընկերությամբ)
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացնում է «Ներառական խաղահրապարակ» ծրագիրը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնում։
Ծրագրի նպատակն է ստեղծել անվտանգ, մատչելի և ներառական բացօթյա տարածք, որտեղ երեխաները՝ անկախ իրենց կարողություններից, կարող են միասին խաղալ, սովորել և զարգանալ։ Նոր խաղահրապարակը կներառի սայլակով մուտք գործելու ճոճանակ, ադապտիվ մագլցման կառույցներ և ներառական կարուսել, որոնք բոլոր երեխաներին հավասար հնարավորություններ կտան խաղի, շարժման և հաղորդակցության համար։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ներառականություն, ընկերություն և հավասար մասնակցություն, հնարավորություն տալով ավելի քան 200 երեխայի՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող, սոցիալապես խոցելի և տեղահանված երեխաների, զարգացնել ինքնավստահությունը, շարժական և սոցիալական հմտությունները՝ իրենց համայնքում ընդունված ու հավասար զգալու համար։

mission east