Personal Info

Donation Total: $10.00

Ենթակառուցվածքների զարգացում և կարողությունների հզորացում Տավուշի մարզում

(Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ)
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացնում է ծրագիր՝ «Վերականգնողական ծառայությունների բարելավում Տավուշի մարզում՝ ենթակառուցվածքների զարգացմամբ և կարողությունների հզորացմամբ»։
Ծրագրի նպատակն է բարձրացնել վերականգնողական ծառայությունների որակն ու հասանելիությունը՝ Իջևանում ստեղծելով վերականգնողական ուսուցման կենտրոն, ընդլայնելով կենտրոնի հնարավորությունները և հզորացնելով տեղական մասնագետների կարողությունները։ «Վիգմոր» կլինիկայի և Կոշի վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ կկազմակերպվեն բազմամասնագիտական այցեր և վերապատրաստումներ Տավուշի բոլոր համայնքների բժիշկների, թերապևտների և ծնողների համար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի և կկահավորվի ժամանակակից ուսուցման և թերապիայի տարածք՝ ապահովելով, որ Տավուշի երեխաներն ու նրանց ընտանիքները ստանան որակյալ և շարունակական վերականգնողական ծառայություններ՝ իրենց համայնքներին առավել մոտ։

Embassy-of-the-Federal-Republic-of-Germany---donor