Personal Info

Donation Total: $10.00

Բաց դռներ բոլորի համար

Ծրագիրը մեկնարկել է 1999 թվականին և ավարտվել 2008 թվականին OXFAM GB-ի և OXFAM Netherlands (NOVIB) կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ՝ աջակցելու այնպիսի ռազմավարությունների մշակմանը, որոնք կներառեին հաշմանդամություն ունեցող երեխաներին դպրոցներում և համայնքային կյանքում: Ծրագրի աջակցությամբ Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցում՝ ՀՀ կրթության նախարարության հետ համատեղ, ներդրվեց ներառական կրթության 1-ին պաշտոնական փորձնական ծրագիրը, որից հետո փորձարկվող մոդելն ընդլայնվեց և ներդրվեց Երևանի ևս 4 հանրակրթական դպրոցներում՝ թիվ 150, թիվ 100, թիվ 59 և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա՝ 2005 թվականին, ներառական կրթությունը ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես պետական ​​քաղաքականություն՝ ամրագրվելով «ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքով։ Այսպիսով, Հայաստանում ներառական կրթության զարգացման պատմությունը սկսվեց «Հույսի կամուրջի» հենց այս ծրագրով։ 2000-2005  թվականներին ծրագիրը փորձարկեց նաև հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերի այլ երեխաներին և նրանց ընտանիքի համար համայնքային ծառայությունների գործուն և ընդօրինակելի մոդել՝ հիմնելով «Հույսի կամուրջ» կազմակերպության համայնքային կենտրոնները Դիլիջանում (2001 թ.), Իջևանում (2003 թ.), Բերդում (2004) և Նոյեմբերյանում (2005)։