Personal Info

Donation Total: $10.00

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում երեխաներին Տավուշում

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից մինչ օրս՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համամայնքների 5 քաղաքային և 57 գյուղական բնակավայրերի 82 հանրակրթական, 53 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ու 6 քոլեջներում։ Ծրագրի շրջանակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվում 550 կրթության (և զարգացման) առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, շուրջ 1900 մանկավարժների և երեխաների ծնողներին։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող կրթության կազմակերպման գործընթացին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք մասնակցությանն ու չափելի և գնահատելի կրթական արդյունքներին  հասնելուն։  

Գործողություններ

  • Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում 550 կրթության (և զարգացման) առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների։
  • 1900 մանկավարժական աշխատողների դասվանդման կոմպետենցիաների հզորացում։
  • Աջակցություն երեխաների անհատական ուսուցման պլանների մշակմանը, իրականացմանն ու գնահատմանը։
  • Ծնողների համար դասընթացների և խորհրդատվությունների կազմակերպում։
  • Մատչելի կրթական նյութերի, տեղեկատվության ապահովում և խելամիտ հարմարեցումների տրամադրում։
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների ներուժի նկատմամբ առկա կարծրատիպերի և կանխակալ վերբերմունքի փոփոխությանն ուղղված իրազեկության բարձրացման միջոցառումների կազմակերպում։  

Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ԿԳՄՍ