Raising Her Voice: Promoting Poor Women’s Participation in Governance
Personal Info

Donation Total: $10.00

Լսելի դարձնել կանանց ձայնը և խթանել աղքատ և խոցելի կանանց մասնակցությունը

«Հույսի կամուրջի» կողմից իրականացրած այս ծրագիրը OXFAM GB-ի գլոբալ նախաձեռնության մի բաղադրիչն էր Հայաստանում։ Ծրագիրը խթանում էր աղքատ կանանց ակտիվ և տեղեկացված ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործում, հատկապես այնպիսի որոշումների, որոնք կապված էին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության և համայնքային ծառայությունների մատուցման հարցերի հետ: Ծրագրի արդյունքում շուրջ 45 հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանայք և աղջիկներ զարգացրեցին իրենց քաղաքացիական կոմպետենցիաները և դարձան ակտիվ իրենց դպրոցներում, քոլեջներում և աշխատատեղերում։