
Քաղաքացիական ակտիվության բարենպաստ և ներառական միջավայրի խթանում
Ծրագիրն իրականացվել է Դանիական CISU կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ, դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համատեղ՝ 2021-2022 թվականների ընթացքում: Ծրագիրը հարթակ ստեղծեց հաշմանդամության ոլորտի ակտիվ կազմակերպությունների համար՝ քննարկելու COVID-19 համաճարակի ընթացքում կառավարության կողմից ընդունած սահմանափակումների ազդեցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վրա։ Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների շրջանում իրականացվեց հետազոտություն՝ պարզելու, թե որքանով են պաշտպանված եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները համաճարակի և այդ ընթացքում կիրառված սահմանափակումների ժամանակ։ Հետազոտության ընթացքում վեր հանված խնդիրների շուրջ կազմակերպվեցին իրազեկության բարձրացման մեդիա արշավներ՝ կոչ անելով իշխանություններին պատշաճ արձագանքել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին և պաշտպանել նրանց հիմնարար իրավունքները արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսին, օրինակ, COVID-19 համաճարակն էր։