Personal Info

Donation Total: $10.00

Ներառական կրթական միջավայր ստեղծելու ռազմավարություններ

2015-2018 թթ
Վայրը՝ Երևան և Տավուշի մարզ։

Ծրագիրը նպաստեց Հայաստանում մատչելի և ներառական նախադպրոցական կրթության համակարգի զարգացանն ու երեխաների սահուն անցմանը նախադպրոցական մակարդակից տարրական կրթության մակարդակ։ Երևանում և Տավուշի մարզում 23 մանկապարտեզների մանկավարժական աշխատողներն ու ծնողները վերապատրաստվեցին ներառական և երեխակենտրոն ու խաղի վրա հիմնված նախադպրոցական կրթության և զարգացման թեմաներով, բոլոր մանկապարտեզները հագեցվեցին նյութերով, խաղերով և գույքով, մանկապարտեզների շուրջ 2686 (145 հաշմանդամություն ունեցող) սաների համար ստեղծվեց խաղալով սովորելու և զարգանալու երեխակենտրոն կրթական միջավայր։ Մշակվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունից տարրական դպրոց սահուն անցման ուղեցույց» մանկավարժների և ծնողների համար։ 300-ից ավել երեխաների համար մշակվեցին և իրականացվեցին մանկապարտեզից դպրոց սահուն անցման անհատական ծրագրեր։

Ծրագիրը նպաստեց նաև Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության ամբիոնի դասախոսների գիտելիքների բարելավմանը՝ ներառական մանկավարժության սկզբունքների և ռազմավարության հարցերի վերաբերյալ, համապատասխանաբար վերանայվեցին նախադպրոցական կրթության ամբիոնի թվով 13 մանկավարժական դասընթացները, որոնք այսօր էլ դասավանվում են ապագա մանկավարժներին։ Ծրագրի մոդելի հիման վրա փոփոխվել է Հայաստանի նախադպրոցական կրթության մասին օրենքը՝ աջակցելով Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանը Հայաստանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների համակարգում։