Personal Info

Donation Total: $10.00

Իմ մասին (1-ին փուլ). բարձրաձայնել երեխաների մտահոգություններն ու սպասելիքները Հայաստանում

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ և իրականացվել է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպության հետ համատեղ՝ 2010-2011 թվականներին։ Ծրագիրը  բարենպաստ միջավայր ստեղծեց բոլորի համար, որպեսզի նրանք կարողունակ դառնան ինչպես իրավունքների պաշտպաններ, այնպես էլ ակտիվ դիրքորոշումներ ունեցող քաղաքացիներ: Երևանի և Տավուշի մարզի 31 դպրոցների շուրջ 930 երեխաներ, ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող, զարգացրեցին իրենց կարողություններն ու հմտությունները և բավականին ինքնավստահ դարձան՝  վեր հանելու իրենց հուզող հարցերն ու պաշտպանել իրենց իրավունքները: Երևանի և Տավուշի 31 դպրոցների աշակերտական ​​խորհուրդները ստեղծեցին համատեղ ֆորում՝ հնչեցնելու իրենց գաղափարները և լսելի դարձնելու իրենց ձայնը կառավարական շրջանակներում։ «Հույսի կամուրջի» Երևանի և Տավուշի մարզի կենտրոններում ստեղծվեցին մեդիա ակումբներ, ուր երեխաները պատրաստում էին «Արևածաղիկ» ամսաթերթի նյութերը, վարում էին ամսաթերթի բլոգը, կազմակերպում էին ցուցահանդեսներ, ինչպես նաև ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ՝ կապված իրենց իրավունքների և մասնակցության հարցերի ու մտահոգությունների հետ:

Իմ մասին (2-րդ փուլ)․ Կովկասյան տարածաշրջանում երեխաների ցանցի ստեղծում՝ խոցելի երեխաներին կրթության և համայնքային կյանքում ավելի լավ ներառելու համար:

Ծրագիրն իրականացվել է 2011-2013 թվականների ընթացքում՝ Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունների նախորդ ծրագրերի լավագույն փորձն ու արդյունքները տարածելու և  փոխանակելու երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթության ոլորտի մասնագետների (ուսուցիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ), դպրոցների և հենց երեխաների շրջանում: