Sport-for-Equal-Opportunities
Personal Info

Donation Total: $10.00

Սպորտը հանուն հավասար հնարավորությունների

Ծրագիրը նպատակ ունի Տավուշի մարզում խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը ֆուտբոլի միջոցով: Ծրագիրը հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն կտա  մասնակցելու ֆուտբոլային խաղերին, որը կբարելավի նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունները, ինչպես նաև կօգնի զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը:

Ծրագրի խնդիրներն են․

  1. Մարզի 16 դպրոցներում ներդնել ներառական ֆուտբոլի ծրագիր, որը հավասար հնարավորություններ կստեղծի հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնակցելու այս թիմային մարզաձևին։ 
  2. Ծրագրի միջոցառումների միջոցով մարզում բարձրացնել իրազեկությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման և հավասար հնարավորությունների կարևորության մասին:

 

2023 թվականին ծրագրի մոդելը ներդրվել է Իջևանի 4 դպրոցներում՝ հիմնականում կենտրոնանալով ներառական սպորտի թեմաների շուրջ իրազեկվածության բարձրացման և դրական վերաբերմունի ձևավորման հարցերի վրա։ Ծրագրի 1-ին փուլը ավարտվել է 2023-ի դեկտեմբերին: Արդեն մեկնարկել է ծրագրի 2-րդ փուլը, հաջողված փորձը ներդրվել է  մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքերի 4-ական դպրոցներում։

Գործունեություններ

  • Համագործակցել ՀՀ Տավուշի մարզի 16 դպրոցների հետ՝ ներառական ֆուտբոլի թիմեր ստեղծելու համար:
  • Տրամադրել համապարփակ ուսուցում թիմերի մարզիչներին և ղեկավարներին՝ ներառական մարզչական մեթոդների վերաբերյալ:
  • Կազմակերպել կանոնավոր ֆուտբոլային պարապմունքներ դպրոցների ներառական թիմերի համար՝ կենտրոնանալով նաև հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի և ընկերակցության վրա:
  • Կազմակերպել ընկերական հանդիպումներ տարածքի այլ դպրոցների հետ՝ խրախուսելու առողջ մրցակցությունը և նպաստելու սոցիալական ներառմանը:
  • Ներառական սպորտային կրթության վերաբերյալ սեմինարների անցկացում ուսուցիչների և դպրոցի ղեկավար անձնակազմերի համար:

 

Ծրագիրը ֆինանսավորում է ՈՒԵՖԱ-ն երեխաների համար հիմնադրամը:
uefa-foundation