Personal Info

Donation Total: $10.00

0
Raised:
$0
Goal:
$168,000.00

Աջակցության ծրագրեր Արցախի խոցելի ընտանիքների, երեխաների, պատանիների եվ երիտասարդների համար

2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ստիպեց շատ ընտանիքների լքել իրենց տները և ապաստան փնտրել Հայաստանում։

Տավուշի մարզում ապաստան է գտել 2718 մարդ՝ բախվելով հագուստի, սննդի և հիգիենայի անհասանելիության: Նրանցից 938-ը 0-ից 18 տարեկան երեխաներ են, որոնցից 302-ը՝ 0-5 տարիքային խմբում, իսկ 636-ը՝ 6-18։ Բացի այդ երեխաների ընդհանուր թվից 140-ը հաշմանդամություն ունեցողներ են։

Ընտանիքներից շատերի հայրեր, որդիներ կամ մերձավոր ազգականներ զոհվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 19-ի վերջին հակամարտության ընթացքում, ողբերգություն, որ թողնում է խորը չբուժված ցավ նրանց սրտերում:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ը հանձնառու է լուծելու այս ընտանիքների, նրանց երեխաների, դեռահասների և երիտասարդների հրատապ կարիքները՝ շեշտը դնելով հոգեբանական վերականգնման, հուզական բարեկեցության, սոցիալական ներառման և նյութական աջակցության վրա:

Մեր ծրագրային մոտեցումը ներառում է.

  1. Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն. ընտանիքները երեխաների և երիտասարդների աջակցության հիմնաքարն են: Երբ ընտանիքները պայքարում են տրավմայի, անհանգստության դեմ, դա ուղղակիորեն ազդում է իրենց երեխաների բարեկեցությանը: Հոգեբանական աջակցության տրամադրումը ծնողներին և խնամակալներին հնարավորություն է տալիս ավելի լավ առաջնորդել իրենց երեխաներին այս դժվար ժամանակներում՝ ապահովելով աջակցության ամբողջական մոտեցումը:
  2. Կրթական աջակցություն. Կրթությունը փրկօղակ է երեխաների, դեռահասների և երիտասարդների համար, ինչը խաթարված է տեղահանության պատճառով: Խոսքը ոչ միայն գիտելիքի այլև դեպի ավելի լավ ապագա տանող ճանապարհի մասին է: Առանց կրթական աջակցության, նրանց հեռանկարները մշուշոտ են: Մեր նպատակն է վառ պահել արցախցու հույսը՝ օգնելով նրանց շարունակել սովորել և աճել:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններ. հաշմանդամություն ունեցող երեխաների, դեռահասների և երիտասարդների համար մասնագիտացված խնամքի և թերապիայի հասանելիությունը չափազանց կարևոր է նրանց ֆիզիկական և ճանաչողական զարգացման համար: Առանց այդ ծառայությունների նրանց վիճակը ավելի է սրվում՝ վտանգելով անկախությունն ու կյանքի որակը: Մենք նրանց աջակցում ենք հաղթահարելու ֆիզիկական մարտահրավերները և կառուցելու ավելի լավ ապագա:
  4. Նյութական աջակցություն. Նյութական աջակցությունը հիմնարար է: Հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, հագուստը, հիգիենան և ապաստանը, կարևոր են անմիջական գոյատևման համար: Հազարավոր երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ (հատկապես հաշմանդամություն ունեցող), ունեն այս ամենի կարիքը։ Նյութական աջակցությունն ապահովում է բարեկեցությունը, թեթևացնում է հոգսը և ապահովում կայունություն և անվտանգություն:
  5. Համայնքի ինտեգրում. Համայնքի ինտեգրմանը նպաստելը մեր աջակցության կարևորագույն կողմն է: Մենք կազմակերպում ենք սեմինարներ և սոցիալական միջոցառումներ՝ օգնելու արցախցի այս ընտանիքներին և երիտասարդներին որպեսզի զգան տեղի համայնքի աջակցությունը, որը պատկանելիության զգացում ստեղծելու, կապերի խթանման և աջակցող ցանց ստեղծելու մասին է, ինչը կօգնի վերականգնել իրենց կյանքը: Համայնքի ինտեգրումը հիմք է տալիս բուժման և վերակառուցման համար՝ ապահովելով, որ նրանք միայնակ չեն վերականգնման այդ ճանապարհին:

6. Ֆինանսական և նյութական աջակցություն. «Հույսի կամուրջ» ՀԿ-ն չունի բավարար միջոցներ ընդլայնել իր հոգեսոցիալական և վերականգնողական աջակցության ծառայությունները, հասնելու Տավուշի մարզի բոլոր ընտանիքներին և արցախցի երեխաներին:   Հենց սա է պատճառը, որ մենք միջոցներ ենք փնտրում՝ մեր հասանելիությունն ընդլայնելու և արցախցի ավելի շատ ընտանիքների և երեխաների աջակցելու համար:

Ինչու՞ է կարևոր ձեր աջակցությունը.

Ձեր աջակցությունը կարևոր է այս խոցելի երեխաների, դեռահասների և երիտասարդների համար, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին:

Ձեր աջակցությունը կարևոր է: Ձեր առատաձեռնությամբ մենք կարող ենք տրամադրել խնամք, միջամտություն և նյութական աջակցություն, որն անհրաժեշտ է այս խոցելի երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներին: Եղեք կամուրջը, որը կապում է նրանց երազանքները իրականության հետ՝ առաջարկելով հույս և պատկանելության զգացում այս ողբերգական շրջանում:

Աջակցության ծրագրի բյուջեն

  1. Հոգեսոցիալական աջակցություն և խորհրդատվություն՝ $35,000
  2. Կրթական աջակցություն՝ $38,000
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններ՝ $55,000
  4. Նյութական աջակցություն՝ $30,000
  5. Համայնքի ինտեգրում` $10,000

Ընդհանուր բյուջե.  $168 000