
«Համայնքների դիմակայունության հզորացում Հարավային Կովկասում» ծրագիր
«Հույսի կամուրջը» հանդիսացել է Եվրոմիության կողմից ֆինանսավորած այս ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություն և 2016-2017 թթ-ին իրականացրեց աղետների և ռիսկային իրավիճակների ժամանակ ՀՀ Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային (Ակնաղբույր, Հովք, Սևքար, Ծաղկավան, Գոշ, Գետահովիտ, Դիտավան, Այգեհովիտ, Խաշթառակ, Սարիգյուղ, Ենոքավան, Աչաջուր, Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Կողբ, Դիլիջան և Իջևան) համայնքների դիմակայության աստիճանի հզորացմանն ուղղված վերապատրաստումներ, իմիտացիոն բեմականացումներ և միջավայրային հարմարեցումներ ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ հանրային վայրերում։