
Փոխակերպել բարձրագույն կրթությունը՝ հանուն կանաչ և կայուն ապագայի
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի «Կանաչ համագործակցությանը» և Կայուն զարգացման նպատակներին՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագան ուղղված, Կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին: Այն նաև խթանում է ուսանողների շարժունակությունը և համատեղ կրթական աստիճանի ծրագրերը: Կարողությունների զարգացումն անհրաժեշտ է այդ սկզբունքները կրթական ծրագրերում ինտեգրելու և մասնագիտությունների ազգային ցանկը վերանայելու համար: Ուսանողների շարժունակությունն ապահովելու համար պետք է ստեղծվի նոր E+ KA1 համակարգ: Այս նախաձեռնությունների միջոցով ծրագիրը նպաստում է Հայաստանի ավելի կայուն և ներառական ապագային։
Ծրագրի կոնսուրցիումի անդամներն են․
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ), 2) Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ), 3) Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), 4) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), 5) Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), 6) Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), 7) Գորիսի պետական համալսարան (ԳորՊՀ), 8) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), 9) Հայաստանի Ֆրանսիական համալսարան (ՀՖՀ), 10) Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ), 11) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ), 12) Էրազմուս ուսանողական ցանց Երևան (ԷՈՒՑ), 13) «Հույսի կամուրջ» ՀԿ , 14) Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարան (ՊԿՀ), 15) Uniwersytet Jagiellonski (JU), 16) Միկոլաս Ռոմերիս Համալսարան (ՄՌՀ), 17) Հունաստանի միջազգային համալսարան (ՀՄՀ):
Ծրագիր: 101083014 — T-GREEN — ERASMUS-EDU-2022-CBHE Erasmus EUROPEAN EDUCATION AND CULTURE EXECUTIVE AGENCY (EACEA) EACEA.A – Erasmus+, EU Solidarity Corps A.4 – International Capacity Building