Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում
Ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է 2015-2017 թվականներին: Համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է Հայաստանի երկու մարզերում՝ Սյունիք և Լոռի: Երկու մարզերի 265 հանրակրթական դպրոցների ողջ ուսուցչական անձնակազմը վերապատրաստվել են ներառական ուսուցման և ուսուցման ռազմավարությունների կիրառման թեմաներով, 6 հատուկ դպրոցները վերակազմակերպվել են կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այս հատուկ գիշերօթիկ դպրոցներում գիշերող և սովորող հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները վերադարձել են իրենց ընտանիքներ և սահուն անցում կատարել իրենց համայնքի ներառական դպրոցներ։