Personal Info

Donation Total: $10.00

Դեպի կրթություն բոլորի համար

Ծրագիրն իրականացվել է 2003-2012 թվականներին՝ «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպության հետ համատեղ և Դանիայի կառավարության (DANIDA) ֆինանսական օժանդակությամբ։

Ծրագիրը մեծ ազդեցություն է ունեցել հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ կարիքներով երեխաների կրթության իրավիճակի վրա՝ նրանց կրթության հասանելիության և ուսումնառության արդյունքների հասնելու առումով։ Երևանում և մարզերում ավելացան ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը (10-ից հասնելով 113-ի), երեխաների համար հեշտացվեց հանրակրթական հիմնական ծրագրերի մատչելիությունը Անհատական ուսումնական պլանների միջոցով, Ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցներում կազմակերպվեցին ծնողների կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացներ, Ներառական կրթության բաղադրիչը ներառվեց ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) ուսուցիչների վերապատրաստման ազգային ծրագրում, մշակվեցին և ՀՀ ԿԳՆ-ի ու կառավարության կողմից ընդունվեցին կրթության ոլորտը համակարգող մի շարք իրավական ակտեր, Ազգային Ժողովը ընդունեց ՀՀ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենքը, իրականացվեցին մի շարք տեղեկատվական արշավներ և իրազեկության բարձրացման միջոցառումներ, իրականացվեց Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումներ` ներառական մանկավարժության և դասավանդման անձնակենտրոն մեթոդների և տեսությունների վերաբերյալ, ներառական կրթության թեմաներով մշակվեցին և ՀՊՄՀ-ի ծրագրում ներդրվեցին 4 նոր դասընթացներ (2 պարտադիր և 2 ընտրովի), որոնք դասավանդվում են համալսարանի բոլոր մանկավարժական ֆակուլտետների բակալավրի և մագիստրատուրայի աստիճաններում: