Personal Info

Donation Total: $10.00

Մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար

Ծրագիրն իրականացվել է 2008-2012 թվականներին՝ CISU դանիական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և «Առաքելություն Արևելք» կազմակերպության հետ համագործակցությամբ: Այն նպատակ ուներ հավասար հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ ստանալու նախնական մասնագիտական ​​կրթություն, որը թույլ կտար նրանց մուտք գործել աշխատաշուկա և ինտեգրվել հասարակությանը: Երկու մասնագիտությունների՝ այգեգործության և գորգագործության համար մշակվեցին կրթական չափորոշիչներ և ծրագրեր, որոնք ներդրվեցին Երևանի պետական ​​հումանիտար քոլեջում և Հանրապետական ​​թիվ 2 հատուկ կրթահամալիրում։ Երկու հաստատություններում էլ ստեղծվեցին այդ մասնագիտությունների գծով նախնական մասնագիտական խմբեր, որոնցում ներգրավվեցին 35 հաշմանդամություն ունեցող երեիտասարդներ, որոնցից 13-ը «Ջերմիկ անկյուն» համայնքային տիպի ընտանիքի բնակիչներ էին։ Ծրագրի աջակցությամբ ուսումնական հաստատություններին և «Ջերմիկ Անկյանը» տրամադրվել են այգեգործական տեխնիկա, գորգագործական մեքենաներ, սարքեր, նյութեր։