Ներառական տնտեսություն

Ներառական տնտեսությունը յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ սեռի, հաշմանդամության կամ այլ սոցիալական կարգավիճակի,ապահովում է հավասար տնտեսական հնարավորություններ՝ աշխատաշուկային, ֆինանսական ռեսուրսներին, ձեռներեցությանն ու ձեռնարկատիրական գործունեությանը լիարժեք և արդարարացի հասանելիություն ունենալու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը կարող է ֆինանսապես անկախ լինել, եթե յուրաքանչյուրը ստանա այն աշխատանքը, որում կարող է հաջողության հասնել: Ցավոք, Նրանցից շատերը ենթարկվում են խտրականության և զրկվում աշխատելու իրենց իրավունքից: Հասարակության տնտեսական կյանքից բացառումը սկսվում է կրթության անմատչելիությունից: Հիմնական կրթությունն ավելի մատչելի դարձնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել մասնագիտական կրթության ու ուսուցման մատչելիությունը: