«Պատասխանատու քաղաքացի» ակումբ

Ակումբի նպատակն է պատասխանատու քաղաքացու ձևավորումն ու նրա ֆիզիկական, մտավոր և հոգեբանական կարողությունների զարգացումը:

«Պատասխանատու քաղաքացի» ակումբում կազմակերպվում են բանավեճային քննարկումներ, համակարգչային հմտությունների ձևավորման և մեդիագրագիտության խմբակներ: Արդյունքում մեր երեխաների մոտ ձևավորվում են ինքնասպասարկման, հաղորդակցության, սոցիալական շփման, ինքնարտահայտման, բանավիճելու հմտությունները:

Մեդիագրագիտության պարապմունքներին երեխաները զարգացնում են իրենց մեդիա գրագիտությունը՝ լրագրություն, ֆոտո, վիդեո հմտությունները, կարողանում են օգտագործել այդ հմտությունները ավելի լայն լսարանում՝ արտահայտելու իրենց մտքերը, իրենց իրավունքներին և առօրյա կյանքին վերաբերվող հարցերի վերաբերյալ իրենց սեփական կարծիքը, մտահոգություններն և լուծումները: Աղետների և ռիսկերի կառավարման դասընթացի միջոցով, հատկապես հաշվի առնելով իրենց մարզի առանձնահատկությունը, սահմանամերձ լինելն ու պատերազմական վիճակների հավանական ռիսկը և նման ռիսկերից ու աղետներից նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքի հավասար պաշտպանությունը, մեր երեխաները սովորում են աղետների ժամանակ իրենց ճիշտ դրսևորել, ցուցաբերել առաջին օգնություն՝ օգնել իրենք իրենց և ընկերներին, սովորում են առաջին բուժօգնության տարրական հմտությունները և տարբեր իրավիճակներում անվտանգության կանոններին հետևելը: Ֆիզիկական զարգացման ուղղությամբ իրականացվում են սպորտային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, առողջ ապրելակերպի կանոնների պրակտիկ կիրառմանն ուղղված տեսական և գործնական միջոցառումներ: Էկոտուրզիմի արդյունքում երեխաները ծանոթանում են բնաշխարհին և սովորում շրջակա միջավայրի պահպանման գործընթացում իրենց դերի և մասնակցության կարևորության մասին: