«Հույսի կամուրջ» ՀԿ-ն ճանաչվել է «Ներառական կրթության և ՏՀՏ 2024 թվականի Zero Project Awards» մրցանակակիր։
Zero Project-ը, որը ավստրիական Essl հիմնադրամի գլոբալ նախաձեռնությունն է,հայտարարեց ներառական կրթության և ՏՀՏ-ի նորարարական լուծումների համար իր 2024 թվականի մրցանակի հաղթողների անունները,որոնցից
մեկը «Հույսի կամուրջ» ՀԿ-ն է:
Աշխարհի 43 երկրներից ներկայցրած ծրագրերից հաղթող ճանաչվեցին 77 կազմակերպությունների ծրագրեր,որոնց թվում է նաև «Հույսի կամուրջ»-ի «Տավուշի մարզում երեխաներին մանկավարժական և հոգեբանական աջակցության
ծառայությունների մատուցում» ծրագիրը։
Մեր ծրագիրն արժանացել է այս ճանաչմանը՝ներառական կրթության խթանման և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանն ուղղված իր հանձնառության համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող մեր այս ծրագիրը ձգտում է ստեղծել ներառական կրթական միջավայր՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն տալով ակտիվորեն մասնակցել ուսումնական գործընթացներին և հասնել իրենց համար ցանկալի ուսումնառության արդյունքներին:
«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, շնորհակալություն հայտնելով ճանաչման համար, նշեց. «Մեր այս ծրագիրը մեկ անգամ կրկին հավաստում է հաշմանդամություն ունեցող երեխաներին էական աջակցություն ցուցաբերելու, նրանց համար որակյալ կրթության հավասար հասանելիություն
ապահովելու մեր հանձնառությունը»։
Zero Project-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024թ.-ի փետրվարի 21-23-ը Վիեննայում ՝ Zero Project 2024 բացառիկ համաժողովի ընթացքում։