«Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար»
Աշխատաժողով
Դեկտեմբերի 19, 2023 թ.
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շենքում
Հասցեն՝ Ուսանողական փողոց 3, ք․ Իջևան, Տավուշի մարզ
«Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ս.թ. դեկտեմբերի 19-ին` «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Աշխատաժողովի նպատակն է ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացումը։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը, ՀՄԿ տնօրենը, Տավուշի մարզպետի տեղակալը։ Հրավիրյալների ցանկում են Տավուշի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, մարզի 4 խոշորացված համայնքների ղեկավարները, մարզի բոլոր մանկապարտեզների, դպրոցների և քոլեջների տնօրենները և մանկավարժները, ծնողներն ու հիմնական դպրոցն ավարտած երիտասարդները։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները կանդրադառնան Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներառական և հավասարապես որակյալ կրթությանն անչվող առկա խոչընդոտներին և կներկայացնեն դրանց հաղթահարման ուղղված լուծման ուղիների իրենց առաջարկությունները։
Աշխատաժողովի օրակարգ- 19.12.2023