Image2

Աջակցության ծրագրեր
արցախցիների համար

Նվիրաբերել

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք մեր գաղափարին նվիրված հասարակական կազմակերպություն ենք, որը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ներառմանն ու արժանապատիվ կյանքով ապրելուն։

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Մեր գործունեությամբ մենք պաշտպանում, կրթում և կարողունակ ենք դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։

Image2

Խթանելով կրթության ներառականությունը՝ մենք ստեղծում ենք կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան, անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։

Image2

Մատչելի համայնքային ծառայությունները, աջակցող ընտանիքն ու համայնքը, իրազեկումն ու սոցիալական միջոցառումները խթանիչ գործոններ են և միասին աշխատելով՝ մենք կարող ենք ստեղծել ներառական հասարակություն, ուր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները կարող են զարգանալ, ունենալ կապեր ու հարաբերություններ և խմբային պատկանելության զգացում:

Image2

Շահերի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի քաղաքականության փոփոխությունների և սոցիալական ներառման համար: Մենք նվիրված ենք հաշմանդամությունը որպես մարդու իրավունք ներառող քաղաքականությունների և գործելակերպերի խթանման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեր առաքելությանը։

«Հույսի կամուրջի» հիմնը

Այն ոգեշնչում և մղում է մարդկանց աջակցելու հաշմանդամություն ունեցող երեխաներին և օգնելու նրանց՝ ունենալ երջանիկ մանկության և անկախ ու ապահով երիտասարդություն:
Գիտե՞ք «Հույսի կամուրջ» օրհներգի ծագման մասին: Մոտ 23 տարի առաջ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Կարեն անունով 12-ամյա հաշմանդամություն ունեցող պատանին գրեց «Հույսի կամուրջ»-ի հիմնի խոսքերն ու երաժշտությունը։ Կարենի ստեղծագործությունը լցված է ապագայի հանդեպ նրա ունեցած հույսերով և ձգտումներով և մեր կազմակերպության ու մեր հայրենիքի հանդեպ տածած հավատով ու սիրով: Նրա օրհներգը մարմնավորում է երջանիկ մանկության և արդյունավետ երիտասարդության տեսլականը, որի մասին երազում է յուրաքանչյուր երեխա: «Հույսի կամուրջ»-ը մշտապես հավատարիմ է մնում այդ տեսլականին՝ կամուրջներ կառուցելով բոլորի համար՝ երջանիկ մանկությունից դեպի լուսավոր ապագա՝ Հայաստանում և Արցախում:

Վերջին Ծրագրերը

Մեր գործունեությամբ մենք պաշտպանում, կրթում և կարողունակ ենք դարձնում նրանց, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։

150

Հովանավոր

50

Կամավոր

3000

Շահառուներ

100

Ծրագրեր

350

Գործընկեր

Կամավորներ

Դարձիր մեր կամավորը և փոխիր հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կյանքի որակը։ Քո ժամանակն ու նվիրվածությունը կօգնի մեզ ստեղծելու ավելի ներառական և մատչելի համայնքներ, ուր յուրաքանչյուր ոք կարող է հաջողել։

Բաժանորդագրվել մեզ