Դեպի կայուն ապագա հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար

Ծրագիր՝ «Դեպի կայուն ապագա հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար»։
Ծրագրի հովանավոր՝ Էրիկ Թյունես Լեգատ, (https://thunelegat.dk/), Դանիա
Ծրագիրն իրականացվում է դանիական «Առաքելություն Արևելք միջազգային բարեգործական և զարգացման» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ։
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հույսի կամուրջ» ՀԿ-ն «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» համայնքային կենտրոնների կողմից:
Սոցիալ-հոգբանական վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով ծրագիրն աջակցում է հաշմանդամություն ունեցող 310 երեխաների և երիտասարդների՝ ներառվելու իրենց բնակության համայնքներում:
Ծրագիրը նպաստում է Տավուշի մարզում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ներառման հեռահար նպատակին, այն է՝ անկախ ապրելու, կրթություն ստանալու, աշխատելու և իրենց սեփական որոշումները կայացնելու իրենց անձանական կյանքին վերաբերվող հարցերի վերաբերյալ: