«Երկրաշարժի ժամանակ իմ հույսն ամուսինս է». Հաշմանդամություն ունեցողներն արտակարգ իրավիճակում առավել անպաշտպան են


2022թ.-ի փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժըզգացվեց նաև Երևանում: Մայրաքաղաքի շենքերից մեկի ութերորդ հարկում բնակվողՍվետլանա Գրիգորյանի ամուսնու անհանգստությունը կրկնակի էր՝ նա պետք է հոգ տաներ և՛իր մեկ տարեկան երեխայի, և՛ կնոջ համար:


Սվետլանա Գրիգորյանը մանկուց հենաշարժողական խնդիր ունի՝ տեղաշարժվում էհենակներով: Եթե առօրյայում փորձում է անտեսել խոչընդոտները՝ կարողանում է աշխատել, հոգ տանել իր և ընտանիքի մասին, ապա արտակարգ իրավիճակներում դրանք դառնում ենգրեթե անհաղթահարելի, և Սվետլանան ինքն է օգնության կարիք ունենում:


Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը հարմարեցված չէ հաշմանդամությունունեցող անձանց և կա ինֆորմացիայի պակաս՝ արտակարգ իրավիճակներում այդ անձանցանվտանգության ապահովման վերաբերյալ:


Նյութն ամբողջությամբ՝ bit.ly/3uXwqj3