Զրույց-քննարկում խտրականության թեմայով

«Հույսի կամուրջ» ՀԿ-ը Կառնուտի միջնակարգ դպրոցի հետ համագործակցության շրջանակում ս.թ. սեպտեմբերի 11-ին Կառնուտի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր զրույց-քննարկում։

Հանդիպումը վարում էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի մասնագետ, Համահայկական կամավորական միության փոխնախագահ Գոռ Գալստյանը։

Ինտերակտիվ դասընթացի ընթացքում բանախոսը անդրադարձ կատարեց խտրականության դրսևորման ձևերին,առկա կարծրատիպերին,առաջացման պատճառներին։

Քննարկումը համալրված էր ինտերակտիվ խաղ-վարժություններով։