«Լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը Հայաստանի զարգացման օրակարգում» ծրագրի վերջնական գնահատման մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Դանիայի առաքելության խորհրդի զարգացման բաժին» դանիական միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը Հայաստանի զարգացման օրակարգում» ծրագրի վերջնական գնահատում


«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների
իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը եւ
«Առաքելություն Ալեւելք» դանիական միջազգային կազմակերպությունը համատեղ
հայտարարում են «Դանիայի առաքելության խորհրդի զարգացման բաժին» դանիական
միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Լսելի դարձնել
հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը Հայաստանի զարգացման օրակարգում»
ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) վերջնական գնահատման մրցույթ:
Ծրագիրը մեկնարկել է 2019թ.-ին եւ ավարտվելու է 2021թ.-ի դեկտեմբերի 31-ինֈ Այն
իրականացվել է Երեւանում եւ ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի
մարզերում:

Սույն գնահատման նպատակն է ուսումնասիրել եւ վերլուծել ծրագրի իրականացման
արդյունավետությունը, ազդեցությունն ու կայունությունը:
Ծրագիրը միտված է եղել հաշմանդամություն ունեցող տղաների եւ աղջիկների, կանանց
եւ տղամարդկանց իրավունքների ու ազատությունների ապահովմանը: Ծրագրի
արդյունքում.

 Առավել լսելի է դարձել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը,

 կազմակերպվել են թվով 7 վերապատրաստումներ թվով 20 տարբեր ՀԿ-ների
համար՝ ՄԱԿ-ի հաշմնդամություն ունեցող անձանց իարվունքների պաշտպանության կոնվենցիայի եւ կայուն զարգացման նպատակների եւ դրանց փոխկապակցության վերաբերյալ:

 Շիրակի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում ձեւավորվել են հաշմանադամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, հզորացվել են նրանց կազմակերպչական կարողությունները:

 Տարբեր ՀԿ-ների շահերի պաշտպանները վերապատրաստվել են եւ կարող են հստակ մատնանշել ՄԱԿ-ի ՀՈՒԱԻՄ Կոնվենցիայի հիմնական հոդվածների եւ ՄԱԿ-ի ԿԶՆ-ների եւ դրանց թիրախների միջեւ եղած փոխկապակցվածությունը:

 Գործընկեր ՀԿ-ների հետ մշակվել է ռազմակավարական ծրագիր՝ ուղղված Հայաստանում հաշմանդամության ներառական քաղաքականության եւ զարգացումների պաշտպանությանը:

 Ուսումնասիրվել է ՀՀ-ի իրավական դաշտը՝ ըստ ՄԱԿ-ի ՀՈՒԱԻՄ Կոնվենցիայի
հիմնական սկզբունքների եւ դրույթների, ուսումնասիրության արդյունքները մշակվել եւ հանրությանն է ներկայացվել է ՀՀ իրավական դաշտի ուսումնասիրության հաշվետվությունը:

 Մշակվել եւ ՄԱԿ-ի ՀՈՒԱԻ Կոմիտեին է ներկայացվել ՄԱԿ-ի ՀՈՒԱԻՄ կոնվենցիայի իրականացման մասին ՀՀ Կառավարության ներկայացված 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ այլընտրանքային զեկույցը:

 ՄԱԿ-ի ՀՈՒԱԻՄ Կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի ԿԶՆ-երի եւ թիրախների փոխկապակցվածության եւ ՀՀ իրավական դաշտի ուսումնասիրության հաշվետվության վերջնական եզրակացությունների եւ առաջարկությունների շուրջ կազմակերպվել են կլոր-սեղան քննարկումներ:

 Հզորացվել է «Հույսի կամուրջի» ինստիտուցիոնալ կարողությունները, ներդրվել է աշխատակիցների արդյունավետության գնահատման համակարգ, կազմակերպության ներքին կանոնակարգերի պարզեցված եւ հեշտ ընթեռնելի տարբերակներ, ստեղծվել եւ պարբերաբար թարմացվում է առցանց ռեսուրսային կենտրոնի նյութերը:

Սույն հայտարարությամբ հրավիրում ենք ծրագրի վերջնական արդյունքների
գնահատման փորձառություն ունեցող իրավաբանական անձանց կամ անհատներին՝
ներկայացնելու սույն մրցույթին մասնակցության հայտ: Գնահատումը իրականացնելու
նպատակով հայտերն ընդունվում են անհատներից եւ կազմակերպություններից:

Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումը (հավելված 1) եւ ներկայացնեն
Ինքնակենսագրություն (CV), որը մանրամասն ներկայացնում է գնահատողի
համապատասխան որակավորումը, ներառյալ նույն ոլորտում իրականացրած
նմանատիպ աշխատանքների ցանկը՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Գնահատողը կընտրվի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Գնահատումը
նախատեսվում է սկսել 2022 թվականի մարտին՝ 25 աշխատանքային օր տեւողությամբ
Հայտերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստերին՝ [email protected] եւ
[email protected], նամակի թեմայի տողում նշելով՝ «CISU ծրագրի
գնահատում»: Մրցույթի վերաբերյալ հարցեր եւ պարզաբանումներ ունենալու դեպքում
կարող եք զանգահարել Հռիփսիմե Նազարեթյանին՝ (010) 56 01 43 հեռախոսահամարով
կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի դեկտեմբերի 14-ը, Երեւանի
ժամանակով ժամը 17:00-ը:

 

Հավելված 1` ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ: 

Հավելված 2` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱԶԱԴՐԱՆՔ: