Համայնքային հոգեբանական ծառայություն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի տարածքում

Սեպտեմբերի 25-ին, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի տարածքում իր դռներն էբացել  համայնքային հոգեբանական ծառայությունը:


Համայնքային հոգեբանական ծառայության հիմնադրման և տարածքի վերանորոգմանգործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, «Պահապան» հիմնադրամը, «Ապագա» հոգեբանական ծառայությունը, ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումըՀայաստանի համայնքներում» ծրագիրը և Բերդի համայնքապետարանը։


Ծառայության տարածքի բացման արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարՀարություն Մանուչարյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, այլհյուրեր:


Բերդ համայքի ղեկավար Հարություն Մանուչարյանն իր երախտագիտությունը հայտնեց«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի աշխատակիցներին և բոլոր գործընկերկազմակերպություններին՝ նմանաբնույթ կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:


Ծառայությունից կարող են օգտվել Բերդ խոշորացված համայնքի բնակիչները՝ երեխաները, ծնողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, պատերազմից տուժածանձինք, այլք:


Տրամադրվող մասնագիտական աջակցությունը կնպաստի շահառուների հոգեբանականառողջության և մարդկային անվտանգության բարելավմանը, ինչպես նաև ճգնաժամայինիրավիճակները հաղթահարելու, դիմակայելու գիտելիքների և հմտությունների հզորացմանը: