«Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի 30-րդ բեմելը


Ս.թ. ապրիլի 4-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում«Հույսի կամուրջ» մանկապատանեկան թատերախումբը ներկայացրեց  «Քաջ Նազար»-ըհամանուն հեքիաթի բեմադրությունը:


Մեր փոքրիկ դերասանների խումբը կազմված է հաշմանդամություն ունեցող և չունեցողերեխաներից, ովքեր սովորում են Երևանի տարբեր դպրոցներում և նրանցից շատերի համարառաջին բեմելն էր։ Նրանք իրենց գեղեցիկ խաղով պարգևեցին հաճելի երեկո։


Ներկայացումը «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի 30-րդ բեմադրությունն էր: Այն նաևնվիրված էր «Քաջ Նազար» պիեսի ստեղծման 100-ամյակին և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնդրման 25–ամյակին:


Պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարության, «Հույսի կամուրջ» ՀԿ տեղական ևմիջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ ծրագրիղեկավար Բրունո Մոնտարիոլին և «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրականօգնության կազմակերպության տնօրեն Բեթինա Քոլանդեռ Ջենսենը, ինչպես նաև Երևանիհանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, գործընկերբուհերի ներկայացուցիչներ:


***


Ներկայացումը բեմադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորված և «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հայ օգնության ֆոնդ» կազմակերպությունների կողմիցիրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանիերեխաների համար» ծրագրի շրջանակում: