Սուսաննա Թադևոսյանի հարցազրույցը «Առավոտ» լրատվականին

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը Դիլիջանում ընթացողաշխատաժողովի շրջանակում «Առավոտ» լրատվականի հետ զրույցում նշել է, որ այսօրներառական կրթության մասին ընկալումները հանրության լայն շերտերում այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հիմնականում կարծրատիպային ընկալում է, որ ներառական կրթությունընորացված հատուկ կրթությունն է, ինչը չի համապատասխանում իրականությանը


«Իրականում խոսքը գնում է կրթության գործընթացի այնպիսի կազմակերպման մասին, որտեղ ոչ մի երեխա կրթական գործընթացից դուրս չմնա:


Մեր ուսումնասիրությունը նրա մասին է, թե 45 րոպե դասընթացի ընթացքում ինչքանով էերեխան ներառված և մասնակցում իր կրթության գործընթացին, ինչի շնորհիվ կարողանում էտեսնել իր ուժեղ և թույլ կողմերը:


Շատ կարևոր է, ուսումնասիրության ընթացքում անցկացված հարցմանը մասնակցել են ոչմիայն ուսուցիչները, այլ նաև բոլոր աշակերտներն անկախ նրանց ներառական կրթությանկարիքից, դպրոցի տնօրենները և իհարկե աշակերտների ծնողները: Ցավոք, արդյունքումստացվեց մի պատկեր, որ անկախ նրանից, թե այդ մարզում երբ է ներդրվել ներառականկրթության համակարգը, պատկերն իրարից շատ չէր տարբերվում, ինչը շատ բան է ցույցտալիս մեր կրթության կազմակերպման գործընթացի համընդհանուր խնդրի մասին:


Մեր նպատակն է համատեղ ուժերով կրթությունը դարձնել այնքան ներառական, որ դրանիցօգտվեն մեր բոլոր երեխաները»:


Հարցազրույցն ամբողջությամբ