«Ներառական զարգացումներ ի նպաստ արդարացի եւ հաշվետու հասարակության» ծրագրի վերջնական գնահատում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Քաղաքացիական հասարակության զարգացում» դանիական միջազգային
կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Ներառական զարգացումներ ի նպաստ
արդարացի եւ հաշվետու հասարակության» ծրագրի վերջնական գնահատում

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների
իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը եւ «Առաքելություն
Ալեւելք» դանիական միջազգային կազմակերպությունը համատեղ հայտարարում են
«Քաղաքացիական հասարակության զարգացում» դանիական միջազգային
կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Ներառական զարգացումներ ի նպաստ
արդարացի եւ հաշվետու հասարակության» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) վերջնական
արդյունքների գնահատման մրցույթ:

Սույն գնահատման նպատակն է ուսումնասիրել եւ վերլուծել ծրագրի իրականացման
արդյունավետությունը, ազդեցությունն ու կայունությունը:

Ծրագիրն իրականացվել է 2019-2021 թ.թ. ընթացքում՝ Երեւանում եւ ՀՀ Շիրակի,
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում:

Ծրագրի նպատակն է՝ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց եւ/կամ
նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների կարողությունները՝ ջատագովելու
հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ներառումը տարբեր ոլորտների
համար կառավարության սահմանած առաջնահերթություններում, որպեսզի
հաշմանդամություն ունեցող անձանց համար բարելավվեն ներառական կրթություն
ստանալու, սոցիալական ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունները:

Ծրագրի արդյունքում.

 Սստեղծվել է առցանց ռեսուրսային գրադարան

 Զարգացել են հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդների
կարողությունները, որոնք հանդես են գալիս որպես շահերի պաշտպաններ եւ
դասընթացավարներ: Կազմակերպվել է 60 դասընթաց (առկա եւ առցանց):

Դասընթացներից օգտվել են շուրջ 1500 շահառուներ՝ հաշմանդամություն ունեցող
պատանիներ եւ երիտասարդներ, նրանց ընտանիքների անդամներ, պետական
կառույցների, դպրոցների, ծառայություն մատուցողների եւ համայնքների այլ
ներկայացուցիչներ:

 Տրամադրվել է 150 խորհրդատվություն եւ աջակցություն ՀԿ-ներին,
հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին:

 Երեւանի 4 վարչական շրջանում եւ մարզերում անցկացվել են դասընթացներ,
սեմինարներ, շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ եւ իրազեկում՝
ներառական կրթության եւ սոցիալական ծառայությունների մատչելիության
հարցերով:

 Երեւանի 4 եւ մարզերի 3 ՀԿ-ներ իրականացրել են շահերի պաշտպանության
համայնքային ծրագրեր:

 Կազմակերպվել է 6 կլոր սեղան-քննարկում համընդհանուր ներառական
կրթության եւ հաշմանդամության տարբեր մոդելների եւ մոտեցումների վերաբերյալ՝
ՔՀ-ների ներկայացուցիչների, ազգային եւ տեղական ինքնակառավարման
մարմինների, կրթական ու սոցիալական կառույցների ներկայացուցիչների համար:
 Կազմակերպվել է 4 աշխատաժողով եւ կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի կայուն
զարգացման նպատակների վերաբերյալ:

 Անցկացվել է կրթության կազմակերպման գործընթացի ներառականության
հետազոտություն Երեւանում եւ ծրագիրի շահառու մարզերում եւ արդյունքները
ներկայացվել են բոլոր շահագրգւռ կողմերին:

 Ներառական կրթության իրավունքի հարցերով կազմակերպվել թվով 3
քարոզարշավ:

Սույն հայտարարությամբ հրավիրում ենք ծրագրի վերջնական արդյունքների
գնահատման փորձառություն ունեցող իրավաբանական անձանց կամ անհատներին՝
ներկայացնելու սույն մրցույթին մասնակցության հայտ: Գնահատումը իրականացնելու
նպատակով հայտերն ընդունվում են անհատներից եւ կազմակերպություններից:

Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումը (հավելված 1) եւ ներկայացնեն
Ինքնակենսագրություն (CV), որը մանրամասն ներկայացնում է գնահատողի
համապատասխան որակավորումը, ներառյալ նույն ոլորտում իրականացրած նմանատիպ
աշխատանքների ցանկը՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Գնահատողը կընտրվի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Գնահատումը
նախատեսվում է սկսել 2022 թվականի մարտին՝ 25 աշխատանքային օր տեւողությամբ
Հայտերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստերին՝ [email protected] եւ
[email protected], նամակի թեմայի տողում նշելով՝ «CISU ծրագրի
գնահատում»: Մրցույթի վերաբերյալ հարցեր եւ պարզաբանումներ ունենալու դեպքում
կարող եք զանգահարել Հռիփսիմե Նազարեթյանին՝ (010) 56 01 43 հեռախոսահամարով
կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի դեկտեմբերի 14-ը, Երեւանի
ժամանակով ժամը 17:00-ը:

 

Հավելված 1` ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Հավելված 2` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱԶԱԴՐԱՆՔ: