ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08/04/2020

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր


 

FESCCA “Family Environment and Services in Communities for Children of Armenia” project


 


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 «Ներառական կրթություն» թեմայով հանրակրթական դպրոցների ուսուցիչներ վերապատրաստողներիև փորձագիտական աջակցություն տրամադրողների մրցույթի


 

 

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում, ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մարզերումում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում, իրականացնելու է հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների, ծառայություններ մատուցողների վերապատրաստումներ, խորհրտատեղեկատվական հանդիպումներ և քննարկումներ՝ ներառական կրթության, երեխայի կրթության կազմակերպման և այդ համատեքստում նաև ծնողների դերի և մասնակցության ձևերի, երեխաների կրթության  համար այնրաժեշտ պայմանների գնահատման, ծառայությունների տրամադրման թեմաներով:

Վերապատրաստումներն ու խորհրտատեղեկատվական հանդիպում- քննարկումները տեղի են ունենալու երկու փուլով՝ նշված մարզերի թվով երկու հատուկ դպրոցները տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպման փուլ և մարզերի թվով 229 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման աջակցության փուլ:

Այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստող-փորձագետների  մրցույթ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում  հատուկ դպրոցները տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպմանը,  համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ու դպրոցներում  ներառական կրթության  արդյունավետ իրականացմանն աջակցելու նպատակով:

 


Վերապատրաստող /խորհրդատուի հիմնական պարտականությունները. պատշաճ կերպով սույն թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսներին՝ ըստ միջոցառումների ժամանակացույցի, տևողության ու ծավալի, ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի երկու հատուկ դպրոցների և թվով 229 հանրակրթական դպրոցների ուսուցիչների, մանակվարժական այլ աշխատողների և ծնողների կարողությունների հզորացում և խորհրդատվության տրամադրում՝ Ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման, աջակցության և սոցիալական ներառման հարցերի շուրջ:

 


Վերապատրաստող/խորհրդատուին ներկայացվող պահանջները.

  • նշված թեմայով վերապատրաստում և խորհրդատվություն տրամադրելու փորձ,

  • մարզերում վերապատրաստում, մշտադիտարկում և խորհրդատվություն տրամադրելու  հասանելիություն և ճկունություն,

  • հաղորդակցման զարգացած հմտություններ,

  • թիմում աշխատելու կարողություն,

  • կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,

  • համակարգչային գիտելիք և հմտություն:


Վերապատրաստողների թիվը սահմանափակ է: Լավագույնները կընտրվեն հայտադիմումի (hավելված 1), իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույզի արդյունքների հիման վրա: Հայտադիմումը կցված է:

Մարզերում վերապատրաստումներն իրականացնելու ժամանակ մրցույթը հաղթած վերապատրաստողների տրանսպորտի, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է «Հույսի կամուրջը»:

Մրցույթը հաղթած թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա, գործարքային սկզբունքով, կվարձատրվի իրականացրած ծառայությունների համար: Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի ապրիլի 14-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը  [email protected] և/կամ [email protected]էլ. հասցեներին՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

 

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 56 01 43 հեռախոսահամարին: