«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը 15 տարեկան է

BoH Ijevan child care and family support center children with birthday cake

Հունիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց հիմնադրաման 15 ամյակը:
Միջոցառման ընթացքում  մասնակիցները հյուրերին ներկայացրեցին 15 տարիների անցած ճանապարհը: Կենտրոնի շահառու երեխաները ներկայացան պարային և երաժշտական գեղեցիկ բեմադրություններով, երիտասարդներն ու ծնողները կիսվեցին իրենց անցած ճանապարհով և պատմեցին այն դրական ազդեցության մասին, որ ունեցել է կազմակերպությունն իրենց կյանքում:
Միջոցառմանը ներկա էին մարզային և համայնքային իշխանություններ, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ու առողջապահական կառույցների ղեկավարներ, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենը և բոլոր բաժինների դեկանները, տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների ներկայացուցիչներ, ծնողներ և այլք: Միջոցառմանը ներկա էր ՏաՀույսի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով  աղոթքով և օրհնությամբ ողջունեց բոլոր ներկաներին:


Ստորև կարող եք տեսնել կենտրոնի 15 տարիների ձեռքբերումները:


Այս տարիների ընթացքում`




  • Կենտրոնում ծառայություններ են ստացել 1270 երեխա և 762 ընտանիք:

  • Ավելի քան հաշմանդամություն ունեցող 111 երեխա ընդգրկվել է համընդհանուր ներառական կրթական համակարգում:

  • Հաշմանդամություն ունեցող 72 երեխա կրթությունը շարունակել է բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

  • Համագործակցության և գործընկերության կամուրջներ են կառուցվել Իջևանի տարածաշրջանի 25 դպրոցի հետ:

  • Ավելի քան 625 ուսուցիչ, 97 ուսուցչի օգնական և 20 հատուկ մանկավարժ անցել են վերապատրաստման դասընթացներ:

  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից 15 տարիների ընթացքում ավելի քան 350 ուսանող մասնակցել է կենտորնի ծրագրերին, կամավորական աշխատանքներին, իրականացվել են համատեղ ծրագրեր, ուսանողների մի մասն էլ անցել է մասնագիտական պրակտիկա:

  • Տավուշի տարածաշրջանային քոլեջի հետ իրականացվել են մոդուլային ուսուցման դասընթացներ, կազմվել են մոդուլներ 8 մասնագիտությունների համար:

  • Հաշմանդամություն ունեցող 30 երիտասարդներ անցել են դասընթացներ և ստացել պետական նմուշի վկայականներ:

  • Իջևանի տարածաշրջանի նախադպրոցական կրթության 11 հաստատությունների և 10 համայնքային ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնների հետ իրականացրել ենք ծրագրեր ուղղված ներառական գաղափարախոսության տարածմանն ու ներառական հասարակության կառուցմանը: