«ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Participants of the Confereance
Մայիսի 11-ին «Դիլիջան» առողջարանային համալիրում տեղի ունեցավ Կովկասի տարածաշրջանային գիտաժողովը` «Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար» խորագրով:
Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Կովկասյան տարածաշրջանում ներառական կրթության ոլորտում առկա լավագույն փորձը, քննարկել գործընկերների միջև համագործակցության հնարավորությունները՝ տարածաշրջանի խոցելի խմբերի երեխաներին կրթության մեջ ներառելու համար:
Գիտաժողովը բաղկացած էր 4 հիմնական նիստերից.
Գիտաժողովի 1-ին հատվածում ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Վրաստանի ԿԳՆ Ներառական կրթության զարգացման վարչության պետ Եկատերինե Դգեբուաձեն ներկայացրեցին Ներառական կրթության պետական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում:
Միջոցառման 2-րդ հատվածը նվիրված էր ուսուցիչների կրթությանն ու վերապատրաստմանը: Հայաստանից իրենց ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, իսկ Վրաստանից՝ Վրաստանի ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ստանդարտների մշակման և կիրարկման բաժնի պետ Մարիկա Շիխարուլիձեն, Վրաստանի Իլիայի պետական համալսարանի դասախոս Եկատերինե Քորձաձեն:
3-րդ նիտի ընթացքում Հայաստանի և Վրաստանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները կիսվեցին ներառական կրթության փորձով և հաջողություններով:
Գիտաժողովի վերջին նիստում ոլորտի մասնագետները ներկայացրեցին թե ինչպիսի մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում ներառական դպրոցներին:
Միջոցառումը ամփոփվեց քննարկումներով թեմատիկ խմբերում:

Միջոցառման մասնակիցների շարքում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ՀՀ Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, UWC Դիլիջանի միջազգային քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, Օրրան բարեգործական ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և այլ պաշտոնական անձիք: