«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 15-րդ մրցույթ

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և/կամ մուլտիմեդիա) ամենամյա ԶԼՄ-ների 15-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:


Մրցույթին կարող են ներկայացվել 2016թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Սահմանված են`




  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ բոլոր անվանակարգերում,

  • հատուկ մրցանակ,

  • խրախուսական մրցանակներ:


Մրցանակները տրվում են ոչ թե լրատվամիջոցին, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակին արժանացած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010 թ. Հոկտեմբերի 22-ին):
Նյութը մասնակցության հայտի հետ միասին կարող եք ներկայացնել «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ՝ Կորյունի 19ա, 2-րդ հարկ, կամ նյութի առցանց տարբերակը հղումով կցել հայտին մինչև 2017 թ. նոյեմբերի 21-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբերին:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով: