ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԼՄ 16-րդ ՄՐՑՈՒՅԹ

16th media contest announcement

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, ռադիո անվանակարգեր) ամենամյա ԶԼՄ-ների 16-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Մրցույթին կարող են ներկայացվել 2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը հրապարակված նյութերը: Սահմանված է`




  • հատուկ մրցանակ,

  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ բոլոր անվանակարգերում,

  • մրցանակ` «Կովկասյան ցանց երեխաների համար» նախաձեռնության կողմից

  • մրցանակ` «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի կողմից


Մրցանակները տրվում են ոչ թե լրատվամիջոցին, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների հատուկ և 1-ին տեղի մրցանակին արժանացած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին): Մրցույթին մասնակցելու համար կարող եք լրացնել մասնակցության հայտը` ներառելով նյութի հղումը, մինչև 2019թ. փետրվարի 21-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2019 թ. մարտին:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով: