ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի

Jan 20, 2020

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն ու «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ: Մրցույթն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորված «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում: 1. Մրցույթի նպատակն է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղքաում երեխայի ընտանիքում ապրելու, ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքների, երեխայի մասնակցության և իր սեփական կարծիքն արտահայտելու հիմնարար սկզբունքների և այս ոլորտներում վարվող պետական քաղաքականության մասին հասարակության իրազեկության բարձրացումը և դրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը: Ռադիոհաղորդումները պետք անդրադառնան հաստատություններից ընտանիքներ վերադարձած երեխաների պատմություններին՝ բացառապես երեխայի հիմնարար իրավունքների և սոցիալական ներառման տեսանկյունից, ներկայացնեն հաջողված պատմություններ, երեխայի հիմնարար իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանը խոչընդոտող գործոններին և դրանց հաղթահարման ընդօրինակելի դեպքերին և այդ ոլորտում պետական քաղաքականության ռազմավարություններին ու առաջարկվող մոդելներին: Հաղորդումները պետք է համալրված լինեն հաջողված պատմություններով: 2. Մրցույթի պայմանները. − Մրցույթին կարող են դիմել ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող և համապատասխան լիցենզիա ունեցող ռադիոընկերությունները: − Երեխայի իրավունքի և արժանապատվության նկատմաբ հարգանքն ու էթիկայի պահպանումը սույն մրցույթի առաջնորդող սկզբունքն է: − Հաղորդումները պետք է հիմնված լինեն երեխայի իրավունքների և լավագույն շահի ապահովման սկզբունքների վրա, ապահովեն նյութի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը, պահպանեն երեխայի հարցերի լուսաբանման լեզուն և էթիկան, չպարունակեն որևէ կուսակցական, քաղաքական կամ այս կամ այն հասարակական գործչի կանխակալ դիրքորոշում: − Հաղորդումների որակի ու մրցույթով սահմանված պայմանների կատարման վերահսկումը կիրականացնի ծրագրի շրջանակում ձևավորված խորհուրդը՝ կազմված ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայցրած մեդիա փորձագետներից: − Հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար պահանջվող ընդհանուր գումարի հաշվարկի միավորը հանդիսանում է շաբաթը մեկ անգամ, 20-30 րոպե տևողությամբ հեռարձակումը: − Ծրագրի իրականացման ժամկետը 12 ամիս է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. փետրվարի 14-ը, ժամը 17:00: Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով` [email protected] հասցեով: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հռիփսիմե Նազարեթյանին՝ 56 01 43 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

(ENG) Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis no strud exercitation t. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id.