ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի

20/01/2020

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի


«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն ու «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ:
Մրցույթն իրականացվում է Եվրոմիության կողմից ֆինանսավորված «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում:
1. Մրցույթի նպատակն է ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում երեխայի ընտանիքում ապրելու, ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքների, երեխայի մասնակցության և իր սեփական կարծիքն արտահայտելու հիմնարար սկզբունքների և այս ոլորտներում վարվող պետական քաղաքականության մասին հասարակության իրազեկության բարձրացումը և դրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:
Հեռուստահաղորդումները պետք է անդրադառնան հաստատություններից ընտանիքներ վերադարձած երեխաների պատմություններին՝ բացառապես երեխայի հիմնարար իրավունքների և սոցիալական ներառման տեսանկյունից, ներկայացնեն հաջողված պատմություններ, երեխայի հիմնարար իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանը խոչընդոտող գործոններին և դրանց հաղթահարման ընդօրինակելի դեպքերին և այդ ոլորտում պետական քաղաքականության ռազմավարություններին ու առաջարկվող մոդելներին: Հաղորդումները կարող են պատրաստվել ռեպորտաժների, գլխավոր թողարկումների հավելվածների, քննարկումների, հարցախույզերի, թոք-շոուների և այլ ձևաչափերով՝ համալրված հաջողված պատմություններով:
2. Մրցույթի պայմանները.
− Մրցույթին կարող են դիմել ՀՀ տարածքում եթերային հեռարձակման լիցենզիա ունեցող ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ մարզային նշանակության բոլոր հեռուստաընկերությունները:
− Երեխայի իրավունքի և արժանապատվության նկատմաբ հարգանքն ու էթիկայի պահպանումը սույն մրցույթի առաջնորդող սկզբունքն է:
− Հաղորդումները պետք է հիմնված լինեն երեխայի իրավունքների և լավագույն շահի ապահովման սկզբունքների վրա, ապահովեն նյութի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը, պահպանեն երեխայի հարցերի լուսաբանման լեզուն և էթիկան, չպարունակեն որևէ կուսակցական, քաղաքական կամ այս կամ այն հասարակական գործչի կանխակալ դիրքորոշում:
− Հաղորդումների որակի ու մրցույթով սահմանված պայմանների կատարման վերահսկումը կիրականացնի ծրագրի շրջանակում ձևավորված խորհուրդը՝ կազմված ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայցրած մեդիա փորձագետներից:
− Հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար պահանջվող ընդհանուր գումարի հաշվարկի միավորը հանդիսանում է շաբաթը մեկ անգամ, 20-30 րոպե տևողությամբ հեռարձակումը:
− Ծրագրի իրականացման ժամկետը 12 ամիս է:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. փետրվարի 14-ը, ժամը 17:00:
Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով` [email protected] հասցեով:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հռիփսիմե Նազարեթյանին՝
56 01 43 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: