#Մնա տանը #Եղիր ապահով

09/04/2020

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն տասնամյակներ շարունակ զբաղվելով հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ, հավասար պայմաններ ստեղծելու առաքելությամբ, չէր կարող անմասն մնալ այս օրերին, երբ ողջ աշխարհը պայքարում է համաշխարհային մարտահրավեր դարձած համավարակի #COVID19 դեմ:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բոլորս մեր տներում ենք, սովորում ենք աշխատել և ուսանել հեռավար, մեր գործընկերների հետ հանդիպումներն ու քննարկումներն անում օնլայն հարթակում, բայց, միևնույն ժամանակ, ավելի շատ ենք լինում մեր ընտանիքի անդամների հետ: Բայց այդ նույն ժաշանակ, կան մարդիկ, որ ամեն օր, ամեն ժամ իրենց ընտանիքներից հեռու կռիվ են տալիս համաշխարհային մարտահրավեր դարձած համավարակի #COVID19 հաղթահարման համար:

Մենք մեր ողջ մեծ ընտանիքով՝ Երևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերի բոլոր անդամներով ու շահառուներով, միանում ենք աշխարհում իրականացվող իրազեկման բարձրացման սոցիալական արշավին #stayhome#staysafe՝ բոլորին խրախուսելով մնալ տանը, աշխատել և ուսանել տանից, որպեսզի միասին օգնենք դանդաղեցնել #COVID19-ի տարածումը և դրանով հնարավորինս նպաստենք վարակվողների կորի հարթեցմանը:

Ֆոտո և վիդեո նյութերի համար այցելեք մեր Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

#BridgeofHopeCommunity #CNC #CNCArmenia #IDEAS #COVID19 #SocialDistancing #FlattenTheCurve #StayHomeSaveLives #TogetherAtHome