Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման ակումբում. երեխաները ծանոթանում են տարբեր մասնագիտությունների նկարագրերի և առանձնահատկությունների հետ, այցելում համապատասխան գործունեություն իրականացնող ձեռնարկություններ, ունենում են մասթեր դասեր՝ հրավիրված մասնագետների կողմից, կենտրոնում ձեռք են բերում կոնկրետ մի քանի մասնագիտությունների հետ կապված հմտություններ:  

Արհեստագործական խմբակների տարատեսական մոդուլային պարապմունքներում (կար ու ձև, հելունագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, ուլունքագործություն, ապլիկացիաներ, վիտրաժ, բատիկա, մաքրամե, օրիգամի, կվիլինգ և այլն) երեխաները ընդգրկվում են ըստ իրենց նախասիրությունների, առանձնահատկությունների և անհատական կարողությունների: Ակումբում ընդգրկված երեխաները ստանում են պարզագույն գիտելիքներ ձեռներեցության և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ, ձևավորում են համապատասխան հմտություններ և դրանք կիրառում իրենց կողմից մշակված փոքրիկ ծրագրերում: