Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը. Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Jun 1, 2016 by: Yerevan

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգեւոր արժեքներին եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսեւորելու իրավունք:
Պոստերները ստեղծվել են երեխաների կողմից «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում: