Հայաստանի կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող երեխաների անցման խնդիրները

Mar 29, 2018 by: Yerevan

«Հույսի կամուրջի» կողմից իրականացված այս հետազոտությունը լավ հնարավո­րություն տվեց ավելի խորն ուսումնա­սիրելու երեխայի զարգացման մի շարք կարևոր փուլեր, որոնք կապված են կրթական մի համակարգից մեկ այլ համակարգ անցում կատարելու հետ: Այս թեման առաջին անգամ է ուշադրության արժանանում Հայաստանում: Անցումը կրթական մի համակարգից մեկ այլ համակարգ կարևոր փորձություն է բոլոր երեխաների համար, իսկ հաշմանդամություն և հատուկ կրթական պահանջներ (ՀԿՊ) ունեցող երեխաների համար՝ առավել ևս: