Նախադպրոցական հաստատությունից տարրական դպրոց երեխայի սահուն անցումը ապահովելու մեթոդական ուղեցույց

Feb 27, 2018 by: Yerevan

Երեխաների սահուն անցումը մանկապարտեզից դեպի դպրոց կազմակերպելու համար այս ուղեցույցում առաջարկվող մոտեցումները հիմնված են ծրագրի հետ համագործակցող մանկապարտեզների ու դպրոցների առաջարկությունների և որոշ չափով արդեն իսկ առկա փորձի վրա, ինչպես նաև ընդօրինակված են միջազգային լավագույն փորձից: Ուղեցույցի գլխավոր թիրախը կրթական երկու մակարդակների միջև սերտ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն է, ապահովելով, որ գործընթացի պլանավորման հիմքում միշտ լինի երեխան: