
Աննա Մարտիրոսյան
12 Հուլիսի, 2023
Տավուշի մարզ, ք․ Իջևան
Երբ 2003 թվականին մեր քաղաքում բացվեց «Հույսի կամուրջը», այն դարձավ իմ երկրորդ ընտանիքը և ինձ համար դժվարությունները հաղթահարելու, կրթվելու, զարգանալու միակ հնարավորությունը: «Հույսի կամուրջն» ինձ օգնեց իմ մասնագիտության ընտրության հարցում։ Բայց ամենամեծ ձեռքբերումս՝ սովորել ապրել և զգալ քեզ որպես հասարակության լիարժեք անդամ: Այսօր ես 28 տարեկան եմ, շարունակում եմ ապրել Իջևանում և «Հույսի կամուրջ» մեծ ընտանիքի անդամ եմ: «Հույսի կամուրջը» իմ մանկության քաղցր հուշն է և անհոգության, ապահովության, լիարժեքության, սիրո, ընկերության իմ տունը: