Արև Մեժլումյան

(Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող։ Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր:)

Ճանապարհը, որ անցել եմ մեր կազմակերպությունում, դա իրազեկության, կրթության և զարգացման տարիներ էին։ Արդեն 10 տարի է , որ ես կազմակերպության անդամ եմ և իմ կյանքի յուրաքանչյուր դժվարությունը հաղթահարել եմ «Հույսի կամուրջի» աջակցությամբ:Այսօր ես մտածում եմ ոչ միայն իմ երեխայի կրթության, սոցիալական ներառման մասին, այլ կազմակերպության հետ միասին պայքարում եմ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի պաշտպանության համար: