Լիանա Գասպարյան

Տավուշի մարզ, գյուղ Ներքին Ծաղկավան (2023)

Ես Լիանա Գասպարյանն եմ, բնակվում եմ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում։ 4 տարեկանից հաճախել եմ «Հույսի կամրջի» Իջևանի կենտրոն, իսկ այսօր արդեն 20 տարեկան եմ: Հաճախ եմ բախվել իրավիճակների, երբ լուծումներ գտնելը անհնարին է թվացել, բայց կազմակերպությունն ու ընկերներս օգնել են ինձ չմնալ տեղում ու նայել առաջ։ Այն ժամանակ ես փոքր էի, բայց տեսնում էի, թե ինչ բարեսրտությամբ ու սիրով են մեզ հետ աշխատում կենտրոնում, և երբ արդեն պիտի մասնագիտությունս ընտրեի, միանշանակ էր որոշումս՝ դառնալ հոգեբան և օգնել երեխաներին: Այսօր ես սովորում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության բաժնի 3-րդ կուրսում և նպատակս է սեփական օրինակով ապացուցել, որ անհրաժեշտ պայմանները կարևոր են, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ դրսևորեն իրենց ամբողջ ներուժը: Այժմ որպես կամավոր եմ արդեն ինձ համար հարազատ «Հույսի կամրջում»:

Կազմակերպության տարբեր ծրագրերում ներգրավվելը հնարավորություն է տալիս ինձ չվախենալ փոփոխություններից և գնալ առաջ՝ վստահելով ինքս իմ ուժերին: