Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյաններ
2009 թվականի օգոստոսին մեր առաջին մուտքը «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն շրջադարձային էր մեր կյանքում: Սեփական իրավունքների ու շահերի պաշտպանության երիտասարդ առաջնորդների բանավեճի փոքրիկ խմբից Հույսի կամուրջը մեզ համար ճանապարհ հարթեց դեպի մեծ հասարակության: Այն մեր մեջ ձևավորեց սեփական վառ ու կարևոր առաքելության գիտակցումը որպես անհատների,ովքեր պիտի շարունակեն կրթվել, հզորանալ, զարգացնել սեփական գիտելիքներն ու կարողությունները, փնտրեն ինքնադրսևորման հարթակներ ու հնարավորություններ, պիտի դառնան ներառական արժեքների կրողն ու տարածողը ,կերտողը արգելքներից ու կարծրատիպերից զերծ ներառական հասարակության յուրաքանչյուրի և բոլորի համար:
«Հույսի կամուրջը» մեզ քաջալերեց նաև մասնագիտական կրթություն ստանալ։ Դպրոցն ավարտելուց հետո մենք շարունակեցինք մեր կրթությունը Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և այն ավարտեցինք սոցիալական մանկավարժի որակավորումով։ Արդեն շուրջ 9 տարի մենք աշխատում ենք «Հույսի կամուրջում» որպես սոցիալական մանկավարժներ և նույն նվիրումով և սիրով օգնում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացմանն ու սոցիալական ներառմանը, ինչպես որ «Հույսի կամուրջը» մեզ էր օգնել մանկության, պատանեկության և վաղ երիտասարդության տարիներին։
Մեզ օգնեցին հավատալ մեր ներուժին և այսօր մենք նույն հավատն ենք ներշնչում մեր համայնքի հաշմանդամություն ունեցո երեխաներին և երիտասարդներին, որ նրանք ունեն մեծ ներուժ և կարող են հաղթահարել արգելքները, փոխել իրենց կյանքի որակը և կառուցել իրենց համարչ ապահով և պայծառ ապագա։