Սիրուշիկի պատմությունը
14 տարեկան
Ես ծնվել եմ մանկական ուղեղային կաթվածով և դժվարանում եմ ինքնուրույն տեղաշարժվել: Հասարակությունը, որտեղ ես ծնվել եմ, ուներ սխալ կարծրատիպեր և ավանդական նախապաշարումներ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ նրանց համարելով հիվանդ և անկարող։ Երբեք չեմ մոռանա մորս աչքերի վիշտը, երբ նրան հարցնում էին՝ «Ի՞նչ է պատահել քո երեխային» կամ «Ի՞նչ է եղել նրա ոտքերին»: Նա ինչ-որ բան էր բացատրում, բայց ես չէի կարողանում հասկանալ, թե ինչն է տարբերվում իմ մեջ, որը ստիպում է ուրիշներին այդքան տարօրինակ նայել ինձ:
Իմ կյանքը փոխվեց «Հույսի կամրջով»: Ես հիշում եմ, թե որքան ուրախացան իմ ծնողները, երբ լսեցին, որ մեր դպրոցում «Հույսի կամուրջը» ներառական կրթության ծրագիր է սկսել։ Սկզբում ես չհասկացա, թե ինչու է այդ լուրն այդքան ուրախացրել ծնողներիս: Հիմա գիտեմ, թե ինչու: Դպրոցն իմ սիրելի վայրն է, որտեղ ես երբևէ ցանկացել եմ լինել, այն վայրն է, որտեղ ես ունեմ շատ ընկերներ, և որտեղ իմ ուսուցիչները շատ բարի են իմ նկատմամբ, ինձ վերաբերվում են այնպես, ինչպես մյուս երեխաներին, և մի վայր, որտեղ ես այլևս չեմ լսում հարցեր, որոնք նախկինում լսում էի: Այնքան կարևոր էր ինձ համար, որ այլևս մյուսներից տարբերվելու զգացողություն չունեի: