Վահե Առուստամյան
Տավուշի մարզ, գյուղ Այգեհովիտ
Ես Վահեն եմ, բնակվում եմ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում։ Սիրում եմ մեր գյուղը այնքան, որ անգամ դժվարին պահերին չեմ լքի այն։ Իմ հաշմանդամության պատճառով տարբեր դժվարությունների միջով եմ անցել, բայց կամքի ուժը ինձ երբեք չի լքել։ 5 տարեկանից ես օգտվել եմ «Հույսի կամրջի» ծառայություններից։ Հետագայում «Հույսի կամուրջն» ինձ շատ օգնեց իմ մասնագիտական կողմնորոշման հարցում, ես ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը՝ նպատակ ունենալով իմ անձնական ներդրումն ունենալ երեխաների կրթության, զարգացման և սոցիալական ներառման մեջ։ Ընդունվեցի Իջևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականություն ֆակուլտետ:
Այսօր արդեն ես աշխատում եմ «Հույսի կամրջում» և որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի մանկավարժ իմ ծառայություններն եմ մատուցում Տավուշի մարզի Իջևան համայնքի բոլոր դպրոցների և մանկապարտեզների երեխաներին՝ նրանց համար ստեղծելով ներառող կրթական միջավայր և ներառող համայնքային միջավայր։
Ես կրողն եմ «Հույսի կամրջի» գաղափարախոսության, նվիրյալը նրա առաքելության և նկարիչը նրա տեսլականի՝ Կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք բոլորի համար։