Ներառական կրթություն

Յուրաքանչյուր երեխա և չափահաս անձ ունի նույն հնարավորությունները՝ ընդհանուր կրթական միջավայրում իրացնելու իր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

Մատչելի և ներառական կրթությունն առաջին քայլերից է դեպի սոցիալական ներառում: Միասին սովորելով` երեխաները մեծանում և դառնում են քաղաքացիներ, ովքեր հեշտությամբ ապրում ու աշխատում են միասին:

2001 թվականից կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք սկսեցինք մի ծրագիր, որի օգնությամբ նպաստում ենք Հայաստանում ներառական կրթության զարգացմանը: Ծրագիրը հիմք հանդիսացավ Հայաստանում ներառական կրթության վերաբերյալ քաղաքականության և օրենսդրական կարգավորումների ստեղծման և զարգացման համար: «Հույսի կամուրջ»-ի մասնագետները պարբերաբար անցկացնում են վերապատրաստումներ հանրապետության տարբեր կրթական հաստատություններում, որպեսզի ապահովեն ներառական կրթության ավելի բարձր քանակական և որակական մակարդակ: