Announcement: looking for advisors

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր
FESCCA “Family Environment and Services in Communities for Children of Armenia” project
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզում հանրակրթական դպրոցներում «Ներառական կրթություն» թեմայով վերապատրաստումից հետո մշտադիտարկում, խորհրդատվություն և աջակցություն տրամադրողների մրցույթի
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում իրականացրել է ներառական կրթության թեմաներով ուսուցիչների վերապատրաստում՝ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներից ընտրված ուսուցիչների համար, ովքեր, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո, սկսել են իրականացնել նշված դասընթացները իրենց դպրոցների ուսուցիչների համար:
Այդ նպատակով հայտարարվում է հանրակրթական դպրոցներում մշտադիտարկում, խորհրդատվություն և աջակցություն տրամադրողների մրցույթ՝ Շիրակի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ու դպրոցներում Ներառական կրթության արդյունավետ իրականացմանն աջակցելու նպատակով:
Մշտադիտարկում և խորհրդատվություն տրամադրողի հիմնական պարտականությունները.
- պատշաճ կերպով սույն թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Աշոցքի, Ամասիայի, Արթիկի և Մարալիկի տարաշաշրջանների հանրակրթական դպրոցների ուսուցիչներին փոխանցել իր փորձը, տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, խթանել նրանց մասնագիտական զարգացումը,
- Նպաստել դպրոցների ուսուցչական համակազմի ինքնազարգացման և ինքնուսուցման ակտիվացմանը,
- պատրաստ լինել նմանատիպ ծառայություններ մատուցել նաև հաջորդող տարիների ընթացքում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում,
- հասանելի լինել ուսուցիչներին, ում տրամադրել եք խորհրդատվություն և ուղղորդել նրանց,
- ծառայությունների մատուցման ավարտից հետո ներկայացնել նկարագրական հաշվետվություն և մասնակցել արդյունքների ամփոփման հետ կապված հանդիպում-քննարկումներին:
Ծրագրի շրջանակում ընտրված մասնագետները աշխատանքը կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
- բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Ներառական կրթության թեմայով վերապատրաստում և խորհրդատվություն տրամադրելու փորձ,
- Դասալսումների, դիտարկումների, խորհրդատվությունների տրամադրման փորձառություն,
- մարզերում մշտադիտարկում և խորհրդատվություն տրամադրելու հասանելիություն և ճկունություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- թիմում աշխատելու կարողություն,
- կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,
- համակարգչային գիտելիք և հմտություն:
Տեղերը սահմանափակ են: Լավագույնները կընտրվեն հայտադիմումի (hավելված 1), իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույզի արդյունքների հիման վրա: Հայտադիմումը կցված է:
Մարզում մրցույթը հաղթած մասնագետների տրանսպորտի ծախսերը հոգում է «Հույսի կամուրջը»: Մրցույթը հաղթած թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա, գործարքային սկզբունքով, կվարձատրվի իրականացրած ծառայությունների համար: Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականիսեպտեմբերի 25-ը ներառյալ, ուղարկել լրացված հայտադիմումը [email protected] և/կամ [email protected] էլ. հասցեներին՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV) և լրացված հայտադիմումը՝ հավելված 1: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 56 01 43 հեռախոսահամարին:
Հավելված 1