Pedagogical Psychological Support

The pedagogues and psychologists at our centers work with each child according to the child’s needs.

The psychologist locates the conditions that complicate the child’s individual development and performs group and one-to-one sessions, drawing on the child’s strengths. The sessions help to develop the children’s social and psychological skills and abilities. They consult and help not only the children and teenagers who come to our centers, but also their parents or legal representatives, for the solution of their personal, professional and other kinds of problems.

(Հայ) Ծրագրի զարգացման հեռանկարն է. ՀՀ Տավուշի մարզում յուրաքանչյուր երեխայի համար ստեղծված են ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ հավասար հնարավորություններ ու մատչելի պայմաններ և, անկախ երեխայի մտավոր, ֆիզիկական, զգայական, մշակութային և սոցիալական առանձնահատկությունների, նա իրացնում է իր կրթության հիմնարար իրավունքը: Ծրագրի նպատակն է. ՀՀ Տավուշի մարզի 5 քաղաքային և 57 գյուղական բնակավայրերի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև, դեռևս, ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մեջ լիարժեք ներառվելու համար ապահովել նրանց կրթության կազմակերպմանն աջակցող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունն ու որակը: Ծրագրի խնդիրներն են. - Տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ Մարզի նախադդպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նրանց անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցող ծառայությունների տեսակի, ժամանակահատվածի, տևողության, ծավալների ու ծառայությունների տրամադրման գրաֆիկի: - Հզորացնել և ամրապնդել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչների, ուսուցչի օգնականների, հատուկ մանկավարժների, հոգեբանների և սոցիալական մանկավարժների մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ լավագույնս աջակցելու երեխայի կրթության կազմակերպման գործընթացին և բարձրացնելու երեխայի ներառվածության մակարդակն ու մասնակցությունը դասապրոցեսին և դպրոցական կյանքին: - Զարգացնել ծնողների գիտելիքները երեխայի կարիքների գնահատման, զարգացման ու կրթության հարցերի շուրջ և բարձրացնել դպրոցում երեխաների լիարժեք ներառման ու կրթության կազմակերպման գործընթացներում ծնողների մասնակցության մակարդակը: Ծրագրի ծառայություններից օգտվում են. - Նախադպրոցական տարիքի 120 երեխաներ - Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 530 հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: - Մարզի 64 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 250 մանկավարժական աշխատողներ - Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 2000 ուսուցիչներ և 185 մասնագետներ: - Հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներ՝ 500 ծնող, Հովանավորող՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: