«Հույսի կամուրջը» չի շեղվում դեռևս 27 տարի առաջ որդեգրած իր առաքելությունից և 2023-2027 թթ. ջանքերը շարունակելու են ուղղված լինել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների իրացման համար անհրաժեշտ ներառական, արդար և իրավունքների վրա հիմնված օրենքների, ռազմավարությունների և գործընթացների ստեղծմանն ու բարելավմանը, դրական վերաբերմունքի ձևավորմանը Հայաստանում։ Մենք կոչ ենք անում բոլոր անհատներին և կազմակերպություններին աջակցել «Հույսի կամրջին»՝...

From 2023 to 2027, “Bridge of Hope” remains steadfast in its commitment to the mission it embraced 27 years ago. During this period, our efforts will be focused on the creation and enhancement of inclusive, equitable, and rights-based laws, strategies, and processes that are essential for upholding the rights of children and youth with disabilities....

2022 թվականին Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում ներդրվեց համընդհանուր ներառական կրթության համակարգը։ «Հույսի կամուրջը» հպարտ է, որ կանգնած է եղել պատմական այս նվաճման ակունքներում և դեպի այս նվաճումը տանող ճանապարհի առաջնագծում՝ սկսած փորձնական նախաձեռնություններից և օրենսդրական բարեփոխումներից մինչև համընդհանուր ներառական կրթության համակարգի լիակատար ներդրումը։...

«Հույսի կամուրջը» նշեց իր 25-ամյակը։ Անցած այս 25 տարիների ընթացքում կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է ավելի քան 100 ռազմավարական նախաձեռնություններ և ծրագրեր՝ շուրջ 150 դոնորների և գործընկերների անգնահատելի աջակցությամբ: Այս ջանքերը հանգեցրել են կայուն փոփոխությունների՝ դրականորեն ազդելով հաշմանդամություն ունեցող ավելի քան 3000 երեխաների և երիտասարդների կյանքի վրա: «Հույսի կամուրջը» շարունակում է նվիրված լինել իր առաքելությանը` կայուն...

«Հույսի կամուրջը» աջակցեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝  համընդհանուր ներառական կրթության փորձը ներդնելու Գեղարքունիք և Կոտայք մարզերում։ Մարզերի երկու հատուկ դպրոցները դարձան  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ հանրակրթական դպրոցների համար։ Նույն տարին կազմակերպության «Նախադպրոցական հաստատություններում ներառական կրթական միջավարի խթանում- SMILE» ծրագիրը Zero Project համաշխարհային ցանցի կողմից ճանաչվեց որպես ներառական նախադպրոցական կրթության ոլորտում  նորարարություն և երկարաժամկետ ներգործություն ապահովող...

 «Հույսի կամուրջը» աջակցեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Շիրակի մարզում ներդնելու համատեղ համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Մարզի 2 հատուկ դպրոցները դարձան  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ հանրակրթական դպրոցների համար։ ...